TEDxYouth@Stepanavan Միջոցառման մասին
TEDxYouth@Stepanavan միջոցառումը տեղի է ունեցել 2015 թ․ հոկտեմբերի 30-ին Ստեփանավանի քաղաքային մշակույթի կենտրոնում: Միջոցառման բանախոսները Հայաստանի տարբեր մարզերում բնակվող պատանիներ և երիտասարդներ էին, ովքեր ներկայացրեցին իրենց գաղափարները:
2015թ-ի օգոստոսին սկսվեցին նախապատրաստական աշխատանքները TEDxYouth@Stepanavan միջոցառման կազմակերպման համար: Սեմինար-պարապմունքի ժամանակ Ստեփանավանի ակտիվ երիտասարդներին ներկայացվեց TEDx միջոցառման ֆորմատը և կանոնները: Այնուհետև մասնակիցներից ընտրվեցին նրանք, ովքեր ունեին հետաքրքիր գաղափարներ, մտքեր հանրությանը ներկայացնելու համար:

TEDx-ի մասին (x = անկախ հիմունքներով կազմակերպված միջոցառում)
TEDx-ը տեղական, ինքնակազմակերպվող միջոցառումների ծրագիր է, որն առաջնորդվում է «գաղափարներ, որոնք արժանի են տարածման» սկզբունքով: TEDx միջոցառումների ընթացքում կենդանի ելույթ ունեցող բանախոսների և TEDTalks տեսանյութերի ցուցադրման համադրումը ունկնդիրների միջև իմաստալից քննարկման և կապի առիթ է ստեղծում: TED կոնֆերանսներն ընդհանուր ուղղություն են տրամադրում TEDx ծրագրին, սակայն վերջիններս անկախ հիմունքներով են կազմակերպվում, որը ենթակա է որոշակի կանոնակարգման: Ավելին՝ http://www.ted.com/about/programs-initiatives/tedx-program