Մեր Խոսնակները
Կարինե Կարապետյան
Կարինեն Սիսիանից է,21 տարեկան է: Նա սովորում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում:
Սիրում է հետաքրիքիր անձանց, շրջագայություններ եւ ուզում է լինել զարգացած, ակտիվ եւ պիտանի մարդ իր երկրի համար: Զայրանում է ստախոսներից, չար մարդկանցից ու խառնաշփոթից: Կարինեն կխոսի այն մասին, որ պետք չէ թաքցնել զգացմունքները: |
Նվարդ Սիմոնյան
|
Ալլա Մանուկյան
Ալլան 20 տարեկան է: Ապրում է Երեւանում, սովորում է ԵՊՀ-ի <<Պատմության>> ֆակուլտետում: Սիրում է փաթաթվելկախված վարագույրի մեջ եւ զայրանում է երբ կարագի դանակովպանիր են կտրում: Ալլան անհանգստանում է երբ մտածելու բանչի ունենում: Նա կխոսի սեփական ուժերին հավատալու կարեւորությունից:
|
Միջերիտա Խաչատրյան
Միջերիտան 19 տարեկան է, Թալինից: Սովորում է ԵՊՀ-ի <<Միջազգային հարաբերություններ>>-ի ֆակուլտետում: Նա ուզում է ապրել խաղաղ երկրում, ուր իր բոլոր հասակակիցները կունենան ձայնի իրավունք: Նա չի սիրում հասարակության մեջ առկա կարծրատիպերը եւ հետաքրքրված է դրանք կոտրելու ուղիներով: Միջերիտան կխոսի այն մասին, թե ինչպես են ծնողներն ազդում երեխայի մտածելակերպի ձեւավորման վրա:
|
Արմինեն քաղաք Վարդենիսից է, սովորում է Հայկական պետական մանկավարժական համալսարանի <<Օտար լեզուներ>>-ի ֆակուլտետում: Ուզում է իր փոքրիկ ներդրումն ունենալ հայրենիքի բարելավման գործում: Նրան անհանգստացնում է մարդկանց անտարբերությունը մտավոր հաշմանդամների եւ առհասարակ թույլ մարդկանց նկատմամբ: Արմինեն խոսելու է յուրաքանչյուր մարդու կյաքնում իր ծննդավայրի կարևոր դերի մասին:
|
Ռուբիկը 19 տարեկան է, ավարտել է Ստեփանավանի պետականգյուղատնտեսական քոլեջը, հիմա էլ աշխատում է Սոճուտառողջարանում, եւ համատեղությամբ World Vision-ի կամավորէ: Երազում է բժիշկ դառնալ:
Ռուբիկը կխոսի հայերենի բարբառների մասին: |
Լիլիթ Ներկարարյան
Լիլիթը 25 տարեկան է, ավարտել է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտը եւ հիմա աշխատում է Կուրթան գյուղի միջնակարգ դպրոցում, որպես դասվար: Երազում է ապրել մենակ եւ ունենալ սեփական բիզնես: Լիլիթն ատում է ստախոս, անիմաստ ու անբովանդակ մարդկանց: Նա պատրաստվում է խոսել ներառական կրթության մասին:
|
Անի Նալբանդյան
Անին Կուրթան գյուղից է, այժմ սովորում է Երեւանի պետական համալսարանի <<Ռոմանոգերմանական>> ֆակուլտետում: Անին սիրում է ուսումնասիրել լեզուներ եւ փորձում է դրանց միջեւ կապեր գտնել: Ասում է, որ չունի երազանքներ, ունի նպատակներ եւ դրանցից մեկը հենց լեզուների ասպարեզում բացահայտում կատարելն է: Նյարդայնանում է, երբ իրեն ստիպւոմ են սպասել, կամ երբ ինքն է ինչ-որ մեկին սպասեցնում:
Անին կխոսի անունների ու դրանց նշանակության մասին: |
Արման Ասրյան
Արմանը 21 տարեկան է, Կապանից: Սովորում է Երեւանիպետական համսլսարանի «Տնտեսագիտություն եւկառավարում» ֆակուլտետում:Տանել չի կարողանում մարդկանցովքեր նախընտրում են մարդու միայն մտավոր կամ միայնֆիզիկական զարգացումը, քանի որ Արմանը վստահ է որ դրանքփոխկապակցված են:Նա պատրաստվում է խոսել մարդու տարբեր տարիքների ու դրանց առանձնահատկությունների մասին:
|
Սառա Ներսեսյան
Սառան 18 տարեկան է, սովորում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական հիմնադրամի Կապանի մասնաճյուղում եւ միաժամանակ World Vision-ի համայնքային աշխատող է: Ուսումն ավարտելուց հետո գուցե դառնա հանքի աշխատող: Սառան սիրում է ստեղծագործել եւ երազում է ապրել Նյու Յորքում կամ Փարիզում: Զայրանում է, երբ իրեն խաբում են կամ սպասեցնում: Նա իր կյանքը չի պատկերացնում առանց կամավորության: Սառան իր ելույթով կփորձի բացահայտել մասնագիտությունների սեռերը
|
Մարիամ Լազարյան
Մարիամը քաղաք Ճամբարակից է: Սովորում է Երեւանի պետական համալսարանի <<Միջազգային հարաբերություններ>>-ի ֆակուլտետում: Մարիամի երազանքն է տեսնել իր հայրենիքը այս ճգնաժամից դուրս: Մարիամը կխոսի բողոքելու փոխարեն մի օգտակար բան անելու կարեւորության մասին:
|
Մարիամ Հայրապետյան
Մարիամը 16 տարեկան է, սովորում է Ամասիա գյուղի միջնակարգ դպրոցում, որից հետո պատրաստվում է ընդունվել Երեւանի պետական համալսարանի “Սոցիոլոգիայի” բաժինը:
Մարիամն ասում է, որ ինքն իրեն խոստացել է երբեք չզայրանալ մարդկանց հետ շփումից եւ փորձում է հնարավորինս բացահայտել ու հասկանալ մարդկանց հայացքները կյանքի նկատմամաբ: Նա չի սիրում, երբ իրենով հպարտանում են: Մարիամն իր ելույթով կբացահայտի հանրային խոսքի մի քանի գաղտնիքներ: |
Անի ԴավթյանԱնին 17 տարեկան է: Արագածոտնի Ապարան քաղաքից է: Այժմ սովորում է ԵՊՀ-ի <<Լրագրություն>> բաժնում: Ուզում է զարգացած ու ակտիվ մարդ լինել:
Տանել չի կարողանում անտարբերությունը: Ապագա լրագրող Անին կխոսի վստահելի տեղեկության կիրառման մասին: |
Տիգրան Գեւորգյան Տիգրանը երեք անգամ ներկայացրել է Հայաստանը հատուկ օլիմպիական խաղերում և վերջին երկու խաղերին՝ 2011թ. Հունաստանում եւ այս տարի ԱՄՆ-ում նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը ազատ լող մարզաձևում: Բացի սպորտային հաջողություններից Տիգրանը ավարտել է Մխիթար Սեբաստացու անվան դպրոցը և այժմ ունի նաեւ վարսահարդարի որակավորում: Սովորելով հանրակրթական դպրոց Տիգրանը ձեռք է բերել շատ ընկերներ և մասնագիտություն:
|
Մարգարիտա Ավագյան
Մարգարիտան 15 տարեկան է, սովորում է Գյումրիի “Ֆոտոն” վարժարանում: Ուզում է ծրագրավորող դառնալ: Նա շատ է սիրում լուսանկարել եւ երազում է այնքան ճանապարհորդել, որ օդանավակայանի աշխատակիցներն իրեն տեսնելիս հարցնեն “Այս անգամ ու՞ր”: Մարգարիտան կխոսի այդքան ցանկալի երջանկության մասին:
|
Սարգիս Չիչակյան Սարգիսը 22 տարեկան է, սովորում է Գավառի պետական համալսարանում: Իր ձեռքով պատրաստում է կաշվե իրեր եւ վաճառում է դրանք: Սիրում է դժվարությամբ ձեռք բերված հաջողությունները եւ տանել չի կարողանում տգիտությունը:
Սարգիսը կկիսվի նոր բիզնես սկսելու ճանապարհին հանդիպող խոչընդտոները հաղթահարելու իր փորձառության մասին: |
Գայանե Տոնոյան
Գայանեն 19 տարեկան է, Արմավիրի մարզի Դալարիկ գյուղից է: Սովորում է ԵՊՀ-ի <<Փիլիսոփայության>> բաժնում: Գայանեն սիրում է ինքնուրույնությունը եւ զայրանում է հենց զայրանալուց: Գայանեն պատրաստվում է ներկայացնել ինքնակրթության եւ "ինքնասովորեցման" տարբերությունը:
Գալուստ Ստեփանյան
Գալուստը 27 տարեկան է: Զբաղվում է միջոցառումների կազմակերպմամբ:
Սիրում է երեխաների հետ շփվել, քանի որ նրա կարծիքով նրանց միտքը մաքուր է և պարզ: Ազատ ժամանակ սիրում է կարդալ: Չի սիրում և չի ընդունում ոչ մի տեսակի սուտ: Գալուստը TEDxYouth@Stepanavan միջոցառման վարողն է:
Սիրում է երեխաների հետ շփվել, քանի որ նրա կարծիքով նրանց միտքը մաքուր է և պարզ: Ազատ ժամանակ սիրում է կարդալ: Չի սիրում և չի ընդունում ոչ մի տեսակի սուտ: Գալուստը TEDxYouth@Stepanavan միջոցառման վարողն է: